Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ նախագահի աշխատասենյակում քննարկել են երեկվա դեպքերը

ԱԺ նախագահի աշխատասենյակում քննարկել են երեկվա դեպքերը
23.06.2015 | 17:38

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քննարկվել է առավոտյան Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպը։
Քննարկմանը մասնակցում էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի ՀԱԿ-ից, որը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննարկման ավարտին լրագրողներին ասաց, որ միաձայն որոշել են՝ առաջին հերթին հետամուտ են լինելու, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեն։
ԱԺ-ում, ինչպես և առաջարկվել էր, խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ նիստի ընդմիջման ժամանակ առանձին հանդիպեցին և քննարկեցին առավոտվա միջադեպը, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենայով ցրեցին խաղաղ ցույցը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բերման ենթարկված երիտասարդների մասին է եղել խոսակցությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել հետևողական լինել, որ մինչև վերջին մարդն ազատ արձակվի:
«Ինֆորմացիային հետևում ենք, պրոցեսը գնում է, ինձ թվում է՝ մի երկու ժամից արդեն բերման ենթարկվածները ազատ կարձակվեն, ինֆորմացիան կլինի, մնում է հետևողական լինել և մարզերում, և մայրաքաղաքում երիտասարդներին ազատ արձակել»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ձերբակալվածներ չկան:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե «կառուցողական եզրահանգման եկան»: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեն: Հիմա պարոն Սահակյանի գլխավորությամբ անընդհատ հաղորդումների և ինֆորմացիայի արդյունքում, կարծում ենք երկու-երեք ժամում դուրս կգան, սրանք առաջին քայլերն են, հետագայում գործընթացների համար այլ որոշումներով կտեղեկացնենք»,- ասաց նա և հավելեց, թե բողոքող երիտասարդները կոնկրետ սոցիալական պահանջից ելնելով են բողոքի դուրս եկել, ուստի պետք է նրանց ազատ արձակել: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամը 14:00-ից հետո արդեն ազատ կարձակվեն բերման ենթարկված քաղաքացիները: Նա նկատեց, թե իրենք քննարկել են նաև այն կարևորագույն հարցը, որ քաղաքացիական շարժումը չկոտրվի:
«Նպատակներից կարևորագույնն է, որ քաղաքացիական շարժումը, որը կուսակցականացված չէ, չկոտրվի, քաղաքացիներն իմանան, որ եթե սոցիալական, տնտեսական խնդիրներ կան, կարող են ինչ-որ արդյունքի հասնել: Դրա համար շատ արագ պետք է հայտարարել, որ փոխհատուցումներ լինելու են»,- ասաց նա և հավելեց, թե սա արդյունք է այն բանի, որ գուցե հանրային քննարկումները քիչ են եղել և քաղաքացիներին չեն բավարարել, ուստի պետք է ավելի լայն քննարկումներ լինեն: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, թե ԲՀԿ-ական մյուս պատգամավորները ոստիկանական բաժանմունքներում են, տեսնելու, թե ճնշումներ եղել են, թե ոչ: «Որոշմանը հետևողական են լինելու և սպասելու ենք, որ ի կատար ածվի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ